A
A
«ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ» ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի դպրոցների օպտիմալացումից հետո սահմանամերձ գյուղեր գործուղված մի խումբ ուսուցիչներ դժգոհում էին պայմանագրով նախատեսված 46 հազարական դրամ հավելավճարների շուրջ իննամսյա չվճարումներից:
Խնդրով նրանք դիմել են թե մարզային իշխանություններին, թե Կրթության ու գիտության նախարարությունը: Երկու դեպքում էլ ուսուցիչները սպառիչ պատասխան չեն ստացել:
Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության տեղեկացմամբ, ցուցակներն արդեն կազմված են եւ ուղարկված Կրթության նախարարություն: Նույն աղբյուրը հավաստում է, որ խնդիրը լուծված է ու մինչեւ մայիսի 10-ը հավելավճարներն ամբողջովին կփոխանցվեն:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ