Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈւՌՈՒՑՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է

Մարզեր

Շիրակի մարզում նկատվում է ուռուցքային հիվանդությունների թվի աճ: Մեծ թիվ են կազմում հատկապես կրծքագեղձի ուռուցքով տառապող կանայք: 2005թ-ի դրությամբ դիսպանսերում գրանցվել են կրծքագեղձի ուռուցքով 408 հիվանդ: Նրանց գերակշիռ մասն ունեցել են 40 եւ ավել տարիք:

Տղամարդկանց մոտ գերակշռում են թոքի, աղեստամոքսային տրակտի եւ միզասեռական օրգանների ուռուցքներով հիվանդությունները: Հիվանդության թվի աճին զուգահեռ, նկատվում է նաեւ հիվանդության երիտասարդացում:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը