ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԱՎԱՌՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վարդապետ Հովհաննիսյանի օրհնությամբ Գավառ քաղաքում սկսվեց «ՆՍՕՏՏ Գարեգին Բ Շինարարական» ծրագրի աշխատանքները:
Գավառի քաղաքապետարանը, համագործակցելով «Հաբիթաթ» կազմակերպության հետ, վերջինիս անհատույց կերպով տրամադրել է կիսակառույց բազմաբնակարան շենք` Գավառում բնակարանային խնդիրները նվազեցնելու նպատակով: Աշխատանքների ամբողջ ընթացքին կհետեւեն ինչպես «Հայկական Հաբիթաթ» կազմակերպության, այնպես էլ Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Շենքի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի վերջին: Արդյունքում 24 տնազուրկներ կապահովվեն բնակարաններով: Շինարարության ընթացքում յուրաքանչյուր բնակարանի կառուցման համար կծախսվի 5 6 մլն դրամ, սակայն յուրաքանչյուր ընտանիքի համար փոխառության գումարը կազմելու է 3 մլն դրամից պակաս:
Ապագա բնակիչներին ոգեւորում է այսօրինակ նախաձեռնությունը եւ նրանք պատրաստ են ձեռք- ձեռքի բռնած միասնական աշխատել եւ ժամանակին ավարտին հասցնել շենքի կառուցումը: Ապագա տանտերերից մեկը նշում է, որ վերջ կտրվի իրենց թափառական կյանքին` անմխիթար վիճակում գտնվող բնակարաններից ու ապաստարաններից վերջապես մենք կտեղափոխվենք իսկական բնակարան:
Գավառի «Քյավառ» Հ/Ը