Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոգերինիի հայտարարությունը՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին

Հասարակություն
lgbt_life

Եվրոպական միության անունից՝ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը  ս.թ. մայիսի 17-ի՝ հոմոֆոբիայի, տրանսոֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հոմոֆոբիայի, տրանսոֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով Երոպական միությունը  վերստին հաստատում է անզիջում հանձնառությունը բոլոր մարդկանց իրավուքների հավասարության ու արժանապատվության նկատմամբ՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային պատկանելիությունից: Ի հեճուկս վերջին  տարիների առաջընթացին, գրեթե 80 երկրներում դեռևս գործում է նույն սեռի անձանց միջև հարաբերությունների քրեականացման իրավական նորմ: Շատ երկրներում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց նկատմամբ բռնության ու խտրական վերաբերմունքի դեպքերը առօրյա երևույթներ են: ԵՄ-ն կրկին հորդորում է աշխարհի բոլոր երկրների կառավարություններին հավատարիմ մնալով իրենց ստանձնած միջազգային հանձնառություններին, ժխտել անհանդուրժողականությունն ու խրախուսել հավասարությունը՝ ինչպես ամրագրված է  Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ գործիքներում: Այսօր ԵՄ-ն ցանկանում է հարգանքի տուրք մատուցել մարդու իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ԶԼՄ-ների լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք համարձակ ջանքեր են գործադրում  անդրադառնալով ԼԳԲՏԻ անձնանց նկատմամբ իրականացվող խախտումներին: Նրանց կողմից ձեռնարկված  ցանկացած քայլ վճռական է եղել այդ խնդիրների բացահայտման, չարաշահումների փաստարթղթավորման և մարդու հիմնարար իրավունքերի արդյունավետ պաշտպանության գործում: Մենք՝  բոլոր գործընկերների հետ համագործակցաբար, կշարունակենք առաջ մղել  աշխարհի բոլոր մարդկանց իրավունքները՝  «ԼԳԲՏ անձանց իրավուքների մասին  ԵՄ ուղենիշներին» և «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ԵՄ Գործողությունների ծրագրին» համահունչ:   Եվրոպական միության Խորհուրդ