Մահացել է Օֆելյա Համբարձումյանը (տեսանյութ)
Այսօր կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երևանում: 1944 թվականից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Օֆելյա Համբարձումյանը սովորել եւ ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը: Երգչուհուն վերջին հրաժեշտի արարողության մանրամասները քիչ անց կտարածի Մշակույթի նախարարությունը: