Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՎԹԸ ՀՈՍԵՑ

Տնտեսություն

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվել է առաջին ադրբեջանական նավթր: Այն տեղափոխվել է բրիտանական տանկեր Ջեյհանի թուրքական նավահանգստում:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա Ջեյհանում հունիսի 13-ին: Արարողությանը կմասնակցեն Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շատերի կողմից որակավորվում է «քաղաքական նավթամուղ»: Գաղտնիք չէ, որ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ունեն եվրոպամետ եւ ամերիկամետ ուղղվածություն, մինչդեռ Հայաստանը եւ Ղազախստանը ավելի շատ ռուսամետ են:

Որոշ տեսաբաններ կարծում են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նպատակը Ադրբեջանում եւ Վրաստանում ԱՄՆ-ի եւ Եվրոպական կառույցների դիրքերի ամրապնդումն է: Ըստ նրանց, տեղական կառավարությունները հույս ունեն լուծել իրենց ներքին խնդիրները ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջոցով: