Կանեփանման զանգված՝ ծխախոտի գլանակների միջից
Հունիսի 24-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած եղբոր անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ եղած ծխախոտի գլանակների միջից հայտնաբերել և առգրավել են երեք գրամ ընդհանուր քաշով կանեփանման կանաչ զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: Հունիսի 28-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Մ.-ի համար քաղաքացի Տ. Կ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի 4 մարտկոց, 3 էկրան, 3 ականջակալ, 3 բաժանորդային քարտ, 2 հիշողության կրիչ, բջջային հեռախոսի 10 լիցքավորիչ և 16 բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին