Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինն ու Օբաման խոսել են նաեւ Ղարաբաղի մասին

Քաղաքականություն
putin-obama

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել է այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: «Նախագահ Օբաման այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 20-ին կայացած Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերը՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար», - նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: