Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաճախորդատիպ ուժերի հետ չենք գնա դաշինքի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

«Լոռի» ՀԸ-ի հետ հարցազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքական ուժերի հետ համագործակցությանն ու նշել,  որ երբեք դաշինք չի ստեղծի ՕԵԿ-ի հետ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, չի հասկանում, թե ումից են բողոքում. չէ՞ որ կոալիցիայի անդամ են եղել և հավասարապես կիսում են ողջ պատասխանատվությունը. «Մենք հաճախորդատիպ ուժերի հետ չենք գնալու դաշինքի»։ «Համախմբում» կուսակցության առաջին դեմքին՝ Վարդան Օսկանյանին անդրադառնալով՝ Ն. Փաշինյանը հիշում է. «էն մարդը, ով 2008-ի մարտի 1-ին ասուլիս էր տվել նախագահականում, եւ ասում էր, որ եթե ցուցարարները չցրվեն, մենք իրենց կսպանենք...»։ «Որքան մեր ուժերը ներեն, մենք թույլ չենք տալու, որ այդ տիպի ուժերը հույս ունենան, որ հանրությունը մոռանում է՝ ով ով է, մենք անընդհատ կհիշեցնենք իրենց անցյալը։ Նրանք իշխող վարչախմբի անբաժանելի մասն են՝ ներկայով ու անցյալով»։ Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժերի հետ պատրաստ է բանավեճի դուրս գալ ուղիղ եթերում, եթե որևէ մեկն իրեն կմեղադրի որևէ հարցում։ Տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև