Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղցիները պետք է ասեն՝ ինչի են պատրաստ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Davtyan-nkar

Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ նիստից վերադարձած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 3 դրույթ է արձանագրել. «Ալիևյան իշխանությունների կատարած վայրագություններ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմներ, ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարց. սրանք եմ կարևորում այդ համաժողովին մեր հնչեցրած ելույթների մեջ։ Եվ հատկանշական է, որ ադրբեջանական պատվիրակության կողմից հակադարձող ելույթ չեղավ»,-ասաց նա։ Համաժողովի ընդմիջման ժամանակ շվեյցարական պատվիրակության նախաձեռնությամբ Շվեյցարիայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների առանձին քննարկում է եղել. «Շվեյցարական կողմից առաջարկվեց աշնանը Շվեյցարիայում մի սեմինար անցկացնել՝ ԼՂՀ կոնֆլիկտի թեմայով և բոլորի կողմից այդ առաջարկը, միանշանակ, ընդունվեց»,-տեղեկացրեց պատգամավորը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն իր հերթին նշեց. «Ժամանակն է, որպեսզի մեր պատվիրակությունը հանդես գա առաջարկով, որ մի վեհաժողով էլ Հայաստանում անցկացվի։ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան անցկացրին, իսկ մեզ մոտ՝ դեռ ոչ»։ Խոսելով ԼՂ կոնֆլիկտի շուրջ՝ պարոն Դավթյանն ասաց. «Որքան էլ տարբեր կողմերից հայտարարեն, որ ամեն ինչ անում են՝ ԼՂ հարցում շուտափույթ լուծում գտնելու համար, ես չեմ հավատում խնդրի կարգավորմանը։ Հակամարտությունն ունի մեկ կարևոր խնդիր՝ ԼՂՀ կարգավիճակի հարցն է։ Քանի դեռ այս հարցը չի լուծվել, մենք չենք կարող այս հակամարտությունը լուծել։ Եվ ղարաբաղցիները պետք է ասեն, թե իրենք ինչի են պատրաստ այդ կարգավիճակի դիմաց»։