Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցիալական փաթեթներից հանվում է հանգստի բաղադրիչը (տեսանյութ)

Քաղաքականություն
gov3

Կառավարության նիստում այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է ռադիկալ փոփոխություններ անել սոցիալական փաթեթներում՝ թողնելով միայն առողջապահական ապահովագրման գումարները. «Հանգստի բաղադրիչը պետք է կրճատել ժամանակավորապես: Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը մշակել այնպես, որ նվազագույնի հասցնել չարաշահումների առկայությունն այս ոլորտում»: Իսկ երբ զեկույց էր ներկայացնում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ ներկայացնելով օգոստոսի 5-21-ը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ապահովելու նպատակով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար 50 մլն դրամ, վարչապետը արձագանքեց. «Օլիմպիական կոմիտեն ի՞նչ է ասում՝ մենք ունենալո՞ւ ենք մեդալներ»: «Տարեցտարի աճում է ինչպես մեդալների, այնպես էլ մասնակիցների թիվը: Մեդալներ լինելու են, սակայն ձգտելու ենք, որ պարտադիր ոսկե մեդալներ էլ լինեն»,- արձագանքեց նախարարը: