A
A
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՃ Է ԳՐԱՆՑՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին2006 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերության ոլորտում արտադրանք է թողարկել 5 նորաստեղծ ձեռնարկություն, այսինքն` ընթացիկ տարում Շիրակի մարզի արդյունաբերական ձեռնարկությունները համալրվել են եւս 5-ով:
Ընդհանուր առմամբ առաջին երեք ամիսների ընթացքում մարզում գործող 84 արդյունաբերական ձեռնարկություններից արտադրվել է 3 մլրդ 154 մլն դրամի արտադրանք, որից իրացվել է 3 մլրդ 131 մլն դրամի արտադրանք: Արտադրանքը սպառվել է թե Հայաստանի ներսում եւ թե արտերկրում: Ըստ Շիրակի մարզպետարանի սոցիալ տնտեսական զարգացման բաժնի պետ Մարտին Տոնոյանի, մշակվող արդյունաբերությունից բարձր տեսակարար կշիռ ունի սննդամթերքի եւ խմիչքի արդյունաբերությունը, աճը կազմում է 89 տոկոս:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ