A
A
ՔԼՈՐԸ ՍՊԱՆԵՑ ԳԵՏԻ ՁԿՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Կապանի միջով հոսող Վաչագան գետի ձկները սատկել էին` հիմնականում, բեղլու եւ կողակ ձկնատեսակները: Այսօր արդեն հայտնի է դարձել ձկների զանգվածային սատկելու պատճառը:
Խնդիրն այն է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Կապանի տեղամասն իրականացրել է Կապանի Շինարարներ թաղամասում գտնվող ջրամբարի մաքրման աշխատանքները: Այդ նպատակով առաջին անգամ օգտագործվում էր քլոր եւ աշխատանքներն իրականացնողները չգիտեին, թե քլորի որքան քանակություն է անհրաժեշտ:
Մաքրման պահին, պարզվում է, ջրամբարից արտահոսք է տեղի ունեցել Կապանի վաչագան գետը: Դրա հետեւանքով էլ սատկել են գետի ձկները: Վնասի չափը դեռ չի որոշվել: Քրեական գործ նույնպես դեռ հարուցված չէ:
Կապանի «Սոսի» ՀԸ