Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերուն. Ազատություն

Քաղաքականություն
kxmk

Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության աշխատակիցները օրեր առաջ այցելել են 2014 թվականի դեկտեմբերին գերեվարվածԱրսեն Բաղդասարյանին: Ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցել են ԿԽՄԿ գրասենյակից, ռազմագերին և նրա ընտանիքը կազմակերպության միջոցով տեղեկատվություն են փոխանակել: Հիշեցնենք, անցած տարվա մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, սպանության փորձ կատարելու, պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Առավել մանրամասն՝ այստեղ