«Փողեր են տանում, ինչ են անում». վարչապետը Հյուսիս-Հարավի աշխատանքից դժգոհ է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսօր կառավարության նիստում հետաքրքրում էր Հյուսիս- Հարավ ավտոճանապարհի որոշ հատվածի կառուցման աշխատանքները: Այս հարցով նա դիմեց Տրանսպորտի եւ կապին փոխնախարար Արթուր Առաքելյանին. «Ինչո՞ւ է Հյուսիս- Հարավ ավտոմայրուղու Աշտարակ- Թալին հատվածի շինարարությունը դանդաղում»: Արթուր Առաքելյանը չհամաձայնեց վարչապետի հետ եւ նշեց, որ շինարարությունը ընթանում է ըստ գրաֆիկի՝ բնականոն հունով. «Ահազանգ էլ չենք ստացել»,- հավելեց նա: «Բա իմ ասածը ահազանգ չէ՞,- բարկացած բացականչեց վարչապետն ու հավելեց,- Ես չեմ հասկանում, էդ ի՞նչ ընկերություն է, որ չեք կարողանում տեսնեք, թե ինչու է խնդիր առաջանում, չարիք է դառել այդ ընկերությունը , փողերն են տանում, ինչ են անում, ճշտեք»: Արթուր Առաքելյանը դարձյալ չհամաձայնեց, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ինձ անձամբ ներսի մարդիկ են ասել, ուսումնասիրություններ կատարեք»: