Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՐՋ 500 ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՁԿՆԱԳՈՂՈՒԹՅԱՄԲ

Մարզեր

Բնապահպանության նախարարի 2006 թ. փետրվարի 9 թիվ 38 Ա որոշումը, որը վերաբերում է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության եւ խեցգետնի որսին, Գեղարքունիքի մարզում կարծես թե չի գործում:

Ըստ այդ հրամանի առաջին կետի թույլատրվում է Կարասի (մանրածածան) եւ խեցգետնի արդյունագործական որսի որոշակի քանակ, իսկ ապրիլի 15-ից հուլիսի 15-ը արգելվել է բոլոր տեսակի ձկնորսությունները` Ծակքար, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Մաքենիս, Արգիճի եւ Մասրիկ գետերի գետաբերաններից մինչեւ 1000 մ հեռավորության վրա: Այս ընթացքը ամառային իշխանի եւ կողակի ձվադրման շրջանն է համարվում: Սույն արգելքը իրավասու են իրականացնել ՀՀ ԲՆ «Սեւան» Ազգային Պարկի տնօրինությունն ու մարզի իրավապահ մարմինները: Չնայած այս ամենին Սեւանա լճում շարունակվում է սիգ ձկնատեսակի ապօրինի որսը, իսկ վերահսկող մարմինները ոչ միայն չեն արգելում, այլեւ հովանավորում են այս գործընթացը:

Ինպես նշում է Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, 400-500 ձկնորսական խմբեր են այժմ զբաղվում չարտոնագրված ձկնորսությամբ, ովքեր ոչ արտոնագրեր, ոչ էլ պայմանագրեր ունեն: Հարկ է նշել, որ սույն հրամանի կատարման հսկողությունը վերահսկում է անձամբ բնապահպանության նախարարը:

Գավառի «Քյավառ» ՀԸ