Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է անազատության մեջ գտնվող իրանցիների հարցը

Քաղաքականություն
570f92a4-9cac-46d2-bc33-304ed81e2a4e

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Իրանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին: Կողմերը կարեւորել են երկու երկրների ինստիտուտների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր՝ նախանշելով փոխգործակցությունը զարգացնելու հնարավոր ուղղություններ: Քննարկվել է նաեւ Իրանի՝ Հայաստանում անազատության մեջ գտնվող քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմանի համագործակցությունը՝համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու,մարդու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ