Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզաբանում ՔԿՀ-ից՝ դատապարտյալի վերաբերյալ

Հասարակություն
nubarashen

Պարզաբանում. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս հնչեցված «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես՝ նախկինում չորս անգամ դատապարտված Հ. Գևորգյանը 09.11.2015թ. դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 218հ. 21մ. 1,3,4,7 կ, 316հ. 1մ, 182հ. 1մ, 66հ. (պատանդ վերցնելը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, շորթում) ազատազրկման` 8 տարի ժամկետով (քրգործը գտնվում է վերաքննիչ դատարանում): Կալանքը կրելու ընթացքում Հ. Գևորգյանը բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի` ՔԿՀ-ի ներքին կանոնակարգը խախտելու, այդ թվում` տարբեր արգելված իրեր (բջջային հեռախոս, բաժանորդային քարտեր, կտրող-ծակող առարկաներ, խաղաթղթեր) պահելու համար: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է բերվել 21.10.2011թ.-ին: 26.04.2014-24.02.2015թթ. գտնվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և ստացել համապատասխան բուժում: Բուժումը ստանալուց հետո, սկսած 2015թ փետրվարի 25-ից առ այսօր, ինչպես «Արմենիա», այնպես էլ «Էրեբունի» բժշկական կենտրոններում բազմիցս ենթարկվել է տարատեսակ հետազոտությունների (ռենտգեն հետազոտություն, նյարդաբանի զննում, գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիկ, էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ հետազոտություններ), որոնց եզրակացության համաձայն` Հ. Գևորգյանի մոտ թոքերում օջախային ինֆիլտրատիվ  փոփոխություններ, ինչպես նաև գլխուղեղի ախտաբանական շեղումներ և նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել: Ի դեպ, վերոնշյալ հետազոտությունները իրականացվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում: 02.06.2016թ.-ին Հ. Գևորգյանի համար հրավիրվել է նաև բազմապրոֆիլ մասնագետներից բաղկացած բժշկական կոնսիլիում, որի արդյունքում կայացվել է որոշում, ըստ որի` զննման պահին առկա օբյեկտիվ կլինիկական զննման և գործիքային հետազոտությունների հիման վրա Հ. Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել: Բացի քաղաքացիական հիվանդանոցներում հետազոտվելուց` Հ. Գևորգյանը 16.06.2016թ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է գաստրոֆիբրոսկոպիկ, ռենտգեն, ուլտրաձայնային և ԷՍԳ հետազոտությունների, որի արդյունքում ախտորոշվել է էրոզիվ գաստրիտ. նշանակվել և իրականացվում է համապատասխան բուժում ստացիոնար պայմաններում: Նշենք, որ Հ. Գևորգյանը ընդգրկված է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց հավելյալ սնունդ հատկացնելու ենթակա անձանց ցուցակում և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով օգտվում է ոչ միայն սննդի օրական չափաբաժնից, այլ նաև հավելյալ սննդի չափաբաժնից: Ի դեպ, հուլիսի 14-ին Հ. Գևորգյանը գրավոր եղանակով հրաժարվել է հերթական հետազոտության նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց:     ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին