Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժպիտ եւ արցունքներ. դիմորդները ծանոթանում են ցուցակներին (տեսանյութ)

Հասարակություն
cucak

Ուրախություն, հուզմունք եւ արցունքներ՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դիմաց: Բուհի ցուցափեղկերին փակցվել են ընդունելության քննությունների արդյունքները: 17-ամյա Շուշանն այն երջանիկներից է, որ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է այստեղ, սակայն ցուցակում իր անունը տեսնելիս նա արտասվում է. ընդամենը կես միավորի պատճառով աղջիկը զրկվել է անվճար սովորելու հնարավորությունից: Նա սրտնեղում է, որ բացի սոցիալական մանկավարժությունից, այլ բաժին չի նշել ընդունելության դիմումի մեջ, հակառակ դեպքում՝ իր ստացած նույն միավորները կբավականացնեին մեկ այլ բաժնում անվճար սովորելու համար: Նշենք, որ սոցիալական մանկավարժություն բաժնի վարձավճարը տարեկան 330 հազար դրամ է: m1   Դիմորդ Հեղինե Սարգսյանը չի ընդունվել Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին: Համենայնդեպս, նրա մայրը՝ Մարիամ Սարգսյանը, ով արդյունքներին ծանոթանալու համար Աշտարակից է եկել մայրաքաղաք, չգտավ դստեր անունը փակցված ցուցակներում: Իր խոսքով՝ աղջիկը չի նեղվել, քանի որ ի սկզբանե նա ցանկացել է ընդունել պարարվեստի ուսումնարան. «Ինքը չէր ուզում համալսարան դիմել, ճիշտն ասած՝ ես համոզեցի»,-նշեց նա: m4 Մեկ այլ դիմորդ՝ Ժաննա Կիրակոսյանն առաջին հայտով դիմել է հոգեբանության բաժնի համար եւ շատ ուրախ է, որ ընդունվել է՝ թեկուզ վճարովի հիմունքներով: Նա դեռ չի որոշել, թե ինչ կցանկանար փոխել այս ոլորտում, բայց ժամանակ ունի մտածելու, քանի դեռ ուսանող է: m2