Ինչ լամպեր օգտագործել կենցաղում (տեսանյութ)
«Բնակչության մեծամասնությունը հիմա օգտագործում է շիկացման լամպեր, որոնցից, սակայն, վաղուց արդեն հրաժարվել է զարգացող և զարգացած երկրների մեծ մասը, քանի որ այդ լամպերը պատճառում են մեծ բնապահպանական վնասներ» ,- այս մասին այսօր ասաց «Երիտասարդ ինժեներների ասոցիացիայի» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը։ Դրան հակառակ, ըստ նրա, լուսադիոդային լամպերը ոչ միայն տալիս են մաքուր լուսատվություն, այլ նաև խնայում են դրա ծախսը 9-10 անգամ՝ շիկացման լամպերի համեմատ, ինչպես նաև օգտագործվում են ավելի երկար ժամանակ՝ 30-50 անգամ։ Նա նշում է, որ լուսադիոդային լամպերի թերություններից մեկը համեմատաբար բարձր արժեքն է, որից խուսափում է բնակչությունը։ Ըստ Բնապահպան Սիլվա Ադամյանի՝ շիկացման լամպերը լուսադիոդային լամպերով փոխարինումը մեկ այլ պատճառ ունի. ըստ նրա, բնակիչները չեն ստանում 220կվ էլեկտրաէներգիա, ինչպես նշված է, իսկ շիկացման լամպերը ավելի զգայուն են լույսի տատանումների նկատմամբ։