Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ. Ինչպես հաղթահարել խոշտանգման հետևանքները

Հասարակություն
image

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքն ամրագրված է մի շարք տարածաշրջանային և համընդհանուր բնույթ կրող փաստաթղթերով:Խոշտանգումը անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու գործողություն է՝ նրան պատժելու, նրանից վրեժխնդիր լինելու, հնազանդություն կամ ենթարկվածություն, խոստովանություն պահանջելու, անձին իր հայացքներից հրաժարվել ստիպելու, ահաբեկելու և ճնշելու համար: Խոշտանգումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է: Չնայած դրան՝ անպատժելիությունը՝ այս հանցագործության համար շարունակում է խնդրահարույց լինել: 2014-2016թթ. ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և բռնության դեպքերով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է հանցագործության մասին 32 հաղորդում, որոնցից միայն 3ի հիման վրա իրականացված ծառայողական քննության արդյունքում են ոստիկանության աշխատակիցները ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Եվս 6-ով վարույթը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշումները Կազմակերպության կողմից բողոքարկվել են դատական կարգով, որոնցից 3-ով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 8 հաղորդումների դեպքում քաղաքացիները հրաժարվել են իրենց բողոքներից: Բացի ֆիզիկական հետևանքներից՝ խոշտանգումը կարող է հանգեցնել նաև հոգեկան խանգարումների և այլ բացասական հետևանքների, ինչի արդյունքում խոշտանգման ենթարկված անձինք դառնում են առավել խոցելի և չեն կարողանում կառավարել սեփական հույզերն ու զգացումները: Խոշտանգման ենթարկված անձանց և նրանց հարազատներին աջակցություն տրամադրելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական կենտրոնի (GCRT) կողմից պատրաստվել է ուղեցույց, որում ներկայացված են խոշտանգման տեսակները, դրանց հնարավոր բացասական հետևանքները և դրանք հաղթահարելու տարբերակներ: Ուղեցույցն ամբողջությամբ՝ այստեղ