Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕԳՏՎԵԼ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻՑ

Մարզեր

Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների ծավալներն անցած տարվա ընթացքում կազմել է 1 միլիարդ դոլար, դա գերազանցում է մեր երկրի տարեկան բյուջեն: Սակայն բնակիչների կողմից ստացվող դրամական փոխանցումները չեն ամրագրվում փաստաթղթերով եւ չեն կարող հիմք հանդիսանալ վարկ վերցնելու համար:

Հիպոթեքային վարկավորումը բանկային այն գործառույթներից է, որ դժվարությամբ է մուտք գործում մեր հասարակություն եւ չնայած աղետի հետեւանքով դեռեւս մնացած հազարավոր անօթեւաններ կան, հիպոթեքային վարկով բնակարան գնել ցանկացողների թիվը շատ քիչ է մանավանդ Գյումրիում: Պատճառն այն է, որ բանկից նման վարկ ստանալու համար քաղաքացին պետք է ունենա առնվազն 500 դոլար ամսական եկամուտ, փաստաթղթերով ապացուցի այդ եւ մոտ 300-ը կարողանա վճարել բանկին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ