ՄԵՂԱՎՈՐԸ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵ՞Ր»-ը ՉԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆոր մանրամասներ են պարզվել մայիսի 25-ին Գյումրիի քաղաքացի Ռուդիկ Սահակյանի ինքնահրկիզման դեպքից: Շիրակի մարզի դատախազության քննիչ Արտյոմ Ղազարյանի տեղեկացմամբ պարզվել է, որ ինքնահրկիզման պատճառը եղել է այն, որ 2005 թվականի դեկտեմբերի 30-ին շմոլ գազի արտահոսքից մահացել է Ռ.Սահակյանի եղբոր ամբողջ ընտանիքը եւ այդ դեպքից հետո նրա մոտ առաջացել են հոգեկան խախտումներ:
Հայտնի է դարձել նաեւ, որ Ռուդիկ Սահակյանը դեպքի օրը մեկ ու կես լիտր տարողությամբ տարայի ողջ ծավալով բենզին է գնել մերձակայքում վաճառվող կետից, հեռացել տարածքից, իր վրա դատարկել տարայի ողջ պարունակությունն ու ինքնահրկիզվել:
«Եհովայի վկա» կազմակերպության անդամների կապն այս միջադեպի հետ, որի մասին մահից առաջ նշել է Սահակյանը, դեռեւս չի հաստատվել: Ինքնահրկիզման դեպքի վերաբերյալ այլ մանրամասները դեռեւս ճշտվում են:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ