Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պետք է ուժեղացնի սահմանային հսկողությունը. քաղաքագետ

Քաղաքականություն
аram-manukyan

Թուրքիայում տիրող իրադարձությունների ֆոնին Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի, անկախ նրանից, թե ինչպիսի  վերջնարդյունք կլինի այնտեղ: «Ա1+»-ի հետ  հեռախոսազրույցում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը. «Պետք է հատուկ ինչ-որ իրավիճակ ստեղծվի, եթե անհրաժեշտություն կա՝անգամ արտակարգ իրավիճակ հայտարարվի ու սահմանային  հսկողությունն ուժեղացվի»: Քաղաքագետը համոզված է, որ Թուրքիայում տիրող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Ի՞նչ կշահի մեր երկիրը, եթե Թուրքիայում հեղաշրջում եւ իշխանափոխություն լինի հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Մեզ համար, թերեւս, իշխանության գլխին,  լավ է տեսնել այնպիսի ուժերի, որոնք գոնե կանխատեսելի են, քան ենթադրենք այնպիսի ուժերի, որոնց իշխանության գալու դեպքում կարող է իրավիճակը փոխվել, անգամ կտրուկ վատանալ: Եթե գան այնպիսի ուժեր, որոնք ավելի վատ ղեկավարություն կլինեն, քան ներկայիս ղեկավարությունն է, իհարկե՝ լավ չի լինի»: Արամ Մանուկյանը չբացառեց նաեւ, որ այս իրադարձությունները կապված են ռուս- թուրքական հարաբերությունների լավացման հետ. «Միգուցե այդ գործողությունների հետեւում կանգնած են ուժեր, որոնց համար ցանկալի չէր այդ հարաբերությունների լավացումը»: Այս պահին, իրադարձությունները հաշվի առնելով՝ քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայում հեղաշրջումը ձախողվել է, բայց նա չբացառեց, որ այս իրադարձությունները կարող են շղթայական ազդեցություն ունենալ: