Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է մերժենք տարածքների հետ կապված որևէ խոսակցություն. Արման Մելիքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Arman-melikyan

«Կարծիք կա, որ ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց. իրականում,տարածքների շուրջ   հայկական կողմի փոխզիջումների նոր փուլ է սկսվել»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ Արցախում հայտարարեց ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը։ «Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց տարածքներ հանձնելու պատրաստակամությամբ, Քոչարյանը հեռանալու շեմին Օսկանյանի միջոցով Հայաստան բերեց Մադրիդյան սկզբունքները, 2005-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, երբ դեռ Պաշտպանության նախարար էր. Սրանով իսկ ապահովեց իր նախագահ դառնալու հնարավորությունը»,- հիշեցնում է բանախոսը: Մելիքյանը կարծում է, որ իշխանությունները խոստում են իրականացնում, այլ հարց է՝ իրավունք ունե՞ն, թե՞ ոչ. «Եթե պետք է պատերազմի միջոցով խայտառակությունից ազատվենք, այլ ելք չկա: Մենք պետք է մերժենք տարածքների հետ կապված որևէ խոսակցություն. Եթե հարկ լինի, պետք է դիմել նույնիսկ  համազգային ապստամբության, բանակը մի սմ չի շարժվի իր դիրքերից»: Ըստ Արման Մելիքյանի՝  մեկ մտահոգություն ունենք՝արդյո՞ք հայկական և ղարաբաղյան իշխանությունները ցանկություն ունեն այլ գործելաոճ ընտրելու. «Եթե կցանկանան, ապա կստանան աջակցություն,եթե պատրաստ չեն փոխելու իրենց դիրքորոշումը, ապա պետք է նրանց հետ վերաբերվել, ինչպես ազգային շահը ոտնատակ տվողի հետ»։ Քննարկմանը ուղիղ կարող եք հետեւել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ