Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մ. Քյոսեն է. ermenihaber.am

Քաղաքականություն
turk1

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է, ով վերջերս հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը: Նշվում է, որ շարժման կազմակերպիչների խումբն, ընդհանուր առմամբ, բաղկացած է եղել զինված ուժերի 37 տարբեր պաշտոնյաներից: Վերջիններս հեղափոխությունը հաջողությամբ իրականացնելու դեպքում նախատեսել էին մասնավորապես ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոններում մի շարք նոր նշանակումներ իրականացնել: Հայտնի է դարձել,  որ այդ նպատակով շուրջ 400 պաշտոնի համար հատուկ ցուցակ էր նախապատրաստվել: Մասնավորապես նախատեսված են եղել նոր նշանակումներ արտասահմանյան կցորդների շրջանում, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության և  օդուժի հրամանատարության ստորաբաժանումներում: Ավելին՝ այստեղ