Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք նաեւ կծախեն մեզ, սա է խնդիրը. Վահան Բադասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
badasyan

Հայաստանի իշխանությունը կարող է  ցանկացած  փաստաթուղթ ստորագրել առանց Արցախի: «Կարող է նաեւ շնորհիվ այն բանի, որ տարիների ընթացքում  բանակցային գործընթացի եւ հակամարտության կողմերի ձեւաչափը խեղվել են: Ադրբեջանը գործը տարավ այնպես, որ ագրեսոր պետություն է:  Միջազգային կառույցները ճանաչել են այդ իրողությունը: Ավելին՝ փաստորեն  Հայաստանն  է ճանաչել այդ իրողությունը, եթե ագրեսոր պետություն է, ինչ Արցախի ինքնիշխանության մասին է խոսքը»,- հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով՝ Արցախն այսօր  նույնիսկ քաղաքացիության մասին օրենք չունի եւ որպես անկախ պետական սուբյեկտ կայացած չէ: «Արցախի քաղաքացին չունի քաղաքացիություն: Պետությունը դեմք չունի՝ հանձինս իր քաղաքացու, քաղաքացին էլ պետականության կրողը չէ»: Ըստ դիվանագետ Արման Մելիքյանի՝ տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ Արցախի պետականությունը դիմազրկվի: Նրա խոսքերով՝ հիմա ավելի շատ այդ ուղղությամբ պետք է աշխատել: Նախկին զինվորական Վահան Բադասյանն էլ ավելացնում է, որ բանակցություններում  մի փաստաթուղթ է շրջանառվում, որ  հարիր չէ մեր ինքնորոշմանը: «Մենք պետք է մեր հայկական պետությունը վերածենք իսկական ազգային պետության եւ ազգային մտածելակերպով մարդիկ պետք է ղեկավարեն մեր երկիրը, այլ ոչ թե անձնավորված կամ ուրիշի կողմից պարտադրված եւ սպասարկեն նրանց շահերը:  Կամաց-կամաց իշխանության  կորստի մատնեն  մեզ, վտանգավորության բերեն մեզ:  Նրանք նաեւ կծախեն մեզ, սա է խնդիրը, որ պետք է կատարենք մեզ համար»,-եզրափակեց նա: Բանախոսները մասնակցում էին  «ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» թեմայով քննարկմանը, որն անցկացվում է Ղարաբաղում։