A
A
Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել
19.59. Ազատ է արձակվել Շահեն Հարությունյանը. «Ապօրինաբար 9.30 ժամ ոստիկանական «ձերբակալում-հսկողությունից» ազատ արձակվեցի»։ 15.27. Հիմա գնում ենք ոստիկանական բաժանմունք՝ այլընտրանքային ինչ- որ արձանագրություն կազմելու։ 13.43. Այս պահին ոստիկանները գտնվում են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի տանը, երբ ընկերները փորձել են կապ հաստատել նրա որդու՝ Շահենի հետ։ Վերջինս ասել է որ չի կաող խոսել, քանի որ ոստիկաններն իրենց տանն են։ Այսօր առավոտից ոստիկանության բաժնում է գտնվում նաև ակտիվիստներից Միքայել Նազարյանը։ Նա այն ակտիվիստն է, որն իր ձեռքով պատրաստված խաղալիք զենքով ակցիա էր իրականացրել կենտրոնի դատարանի դիմաց։