Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Բարսեղյանին ազատ են արձակել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
12

16,27 Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում հայտնում է, որ իրեն ազատ են արձակել. «Ավտոյի զննումն ավարտեցին, զինամթերք, պայթուցիկ չգտան, արձանագրեցին, ազատեցին ինձ»։ 14,56 Իր Ֆեյսբուքյան էջում  լրագրող Լեւոն Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես է ոստիկանությունը փորձում իրեն բերման ենթարկել: Պարոն Բարսեղյանը տեղեկացնում է նաեւ, որ այսօր ժամը 11:15-ին չորս ոստիկան Ագարակ գյուղի մոտ ուժով իրենից խլել են մեքենայի բանալիները եւ բերման ենթարկել ոստիկանության Շիրակի Մարզային վարչություն. «Պետ Մարտիրոսյանը ասաց, թե զենք-զինամթերք ունենալու կասկածանքով են բերման ենթարկել։ Հետո տեղափոխեցին Կումայրի բաժին, հիմա բերման ենթարկելու մասին արձանագրություն են կազմում, պիտի խուզարկեն ինձ եւ զննեն մեքենան։ Բայց ավտոյի բանալին մինչեւ հիմա իրենց մոտ է էղել։ Ագարակի խաչմերուկում առաջարկեցի ծանուցագիր ուղարկել, առաջարկեցի տանել 5 կմ հեռու գտնվող Արագածոտնի վարչություն կամ Աշտարակի բաժին, մերժեցին։ Հեռախոսս վերադարձրին 14։02-ին։ Հիմա արձանագրում են։  14:15-ին լրացավ ինձ ազատությունից զրկելու երեք ժամը»։ 974