Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ելքն արտահերթ ընտրություններն են. «Ժողովրդավարական Հայրենիք»

Քաղաքականություն
d2eac1efa26e0ac9fc6ab3559fb027d7

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի  ոստիկանությունում  տեղի ունեցող  գործընթացների  ամբողջ պատասխանատվությունը  կրում է իշխող վարչախումբը, որոնք տասնամյակներ  շարունակ,  ճնշելով   ժողովրդին  իշխանությունը ձևավորելու  սահմանադրական իր իրավունքից,  միաժամանակ հայ մարդուն զրկել է  աշխատելու  և արժանապատիվ  ապրելու հնարավորությունից` այլընտրանք թողնելով ապստամբությունը: ԺՀԿ-ն ելքը տեսնում  է միայն  արտահերթ  նախագահական ընտրությունը, որը պետք է բերի կուտակված հարցերի հանգուցալուծմանը: Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան Արթիկում  բերման է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը։