A
A
«Լո՞ւրջ բան է եղել». ՀՀԿ-ականն ասում է, որ տեղյակ չէ դեպքերին
Առկա լարված իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալու նպատակով կապ հաստատեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ։ Մեր հարցին ի պատասխան պարոն Մինասյանն ասաց. «Ի՞նչ է տեղի ունեցել»։ Ըստ իր խոսքի՝ նա տեղյակ չէր, թե ինչ է կատարվում Էրեբունու ոստիկանության բաժնում, ինչպես նաև՝ Խորենացի փողոցում։ Տեղեկացմանը, որ մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավոր են, նա նշեց. «Ինչո՞ւ, ո՞վ է արել»։ ՀՀԿ-ականը պատճառաբանեց, թե երկրում չէ, արձակուրդի մեջ է և տեղյակ չէ կատարվածին։ «Լո՞ւրջ բան է եղել»,-վերջում ևս մեկ անգամ հարցրեց Գագիկ Մինասյանը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը տեղյակ է կատարվածին։ Սակայն նա սեփական տեսակետը չհայտնեց. «Ես միանում եմ պարոն Հունան Պողոսյանի տված հարցազրույցին։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու»։