Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանին 5 ժամ սպասեցնելուց հետո ներս չեն թողել

Քաղաքականություն
hayarpi

Աշտարակի ոստիկանության դիմաց 5 ժամ սպասելուց հետո փաստաբան Հայարփի Սարգսյանին չեն թողել ներս մտնել: «Շենքի դուռը ներսից կողպել են և ինձ պատասխանեցին, որ պետը կտրականապես հրաժարվում է ինձ ներս թողնել»,- «Ա1+»-ին ասաց փաստաբանը: Աշտարակի ոստիկանությունն այսօր առավոտյան ժամը 7-ին բերման է ենթարկել ակտիվիստ, նրա պաշտպան  Միքայել Նազարյանին՝ գողության կասկածանքով: Մինչդեռ Միքայել Նազարյանն իրեն ասել է, որ իրեն բռնել են՝ Երեւան չգնալու համար: Հայարփի Սարգսյանը իր վստահորդի հետ հանդիպել թույլ չտալը համարում է քրեորեն պատժելի արարք: Հիշեցնենք, որ անձին բերման ենթարկելիս կարող են պահել ընդամենը 3 ժամ: