Ոստիկանություն են տարել «էլեկտրիկ Գյումրիի» ակտիվիստներին. Առավոտ
Երևանյան իրադարձությունների ֆոնին այսօր կեսօրից հերթով Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին են տանում նախորդ տարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստներին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, ոստիկաններն, այցելելով իրենց տուն, խոսել են իր պապի հետ, ինքն այդ ընթացքում եղել է եկեղեցում, մասնակցել պատարագի: Պատարագից վերադառնալուց հետո եկել է ոստիկանություն ու հետաքրքրվել, թե ինչ է պատահել: «Մեր զրույցը ոստիկանների հետ շատ կարճ տևեց, մենք ասինք, որ մեզ հետ զրուցելու թեմա չունեք, դուրս եկանք: Հիմա երկու հոգի ներսում են, արդեն չորս ժամ է Արտաշես Բոյաջյանը (խոսքը «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի փորձագետի, ազգագրագետի մասին է) ու Սևակ Խաչատրյանը՝ Կաղնուտ գյուղից ներսում են, Լևոն Բարսեղյանին ազատ արձակեցին»,- ասաց Կարեն Պետրոսյանը: Նա ասաց, որ «էլեկտրիկ Գյումրիի» տղաներին՝ մոտ 10-15 հոգու ոստիկանություն են տարել տներից: «Մենք խնդրեցինք, որ եթե ինչ-որ խնդիրներ կան, պաշտոնապես տեղեկացնեն, ծանուցագիր ուղարկեն, մենք խնդիր չունենք ցանկացած ժամանակ էլ զրուցելու»,- ասաց Կարեն Պետրոսյանը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ