Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինձ պատանդ վերցրեք. Մերուժան Տեր-Գուլանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
meruzhan

«Ա1+»-ը զրուցել է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հետ, որը գտնվում է Էրեբունու ՊՊԾ շենքի մոտ։ «Բոլոր երկրներում էլ զենքին հասնում են, կարող է մարդիկ ծայրահեղական նպատակներ ունեն, չես կարող ապահովագրել բոլորին, բայց սահմանի զենքը տեղափոխել ներս՝ թշնամություն ու դավաճանություն է։ Զենքով իշխանություն փոխել, այն էլ Հայաստանում, չի կարելի, բոլոր պետություններն իրենց օրենքներն ունեն, եթե բանակցությունը որևէ արդյունք չի տալիս, պետք է ստիպված գրոհեն, բայց էլի մարդ կարող է զոհվել, երկուսն էլ մերն են։ Եթե լսում են ինձ՝ աստծո սիրուն թողեք զենքը, խնայեք ձեզ և ձեր ընտանիքներին, կամ ինձ պատանդ վերցրեք, թողեք մարդիկ դուրս գան»։