Եթե համագործակցության գնան, մեղմացումներ կլինեն. Արշակ Սադոյան (տեսանյութ)
«Ես կարծում եմ, որ նույն ինքը` Ժիրայր Սեֆիլյանը, դեմ կլիներ նման արարքի, բայց էդ կռվող տղերքի մեջ ահագին ֆիքստուլ մարդիկ կան, որ մտածում են, որ հա մենք եթե ուզենք և այլն և այլն։ Այ ցավներդ տանեմ, պետության դեմ եք գնում, լավ- վատ , բայց սա պետություն է, մի հատ հաշվի առեք ուր եք գնում, ինչ եք անում, մոմենտի տակ ատրճանակ եք բարձրացնում, գնդապետի եք գնդակահարում, բա հետո»,-հարց է բարձրացնում Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, ով այս պահին գտնվում է դեպքի վայրում: Արշակ Սադոյանի խոսքերով՝ սա իսկապես սարսափելի ողբերգություն է և պետք է ինչ-որ ելք փնտրել՝ իրավիճակից դուրս գալու համար; «Ելքերից մեկը , երբ որ պատրաստակամություն է հայտնվում հանցագործների կողմից համագործակցելու, գնալ փոխզիջումային փափուկ տարբերակի , բնական է դա մեղմացնում է հանցակազմը և դրանից հետո լուրջ մեղմացումներ կլինեն: Դա պետք է հաշվի առնել և գործը չհասցնել հարձակվելուն»,-նշեց Արշակ Սադոյանը: