Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է ազատվենք վերջին բոլշևիկից» (տեսանյութ)

Քաղաքականություն
HAeJYyfnykc

«Մենք հիմա գտնվում ենք ճգնաժամի մեջ, բայց պետք է խոհեմ լինենք և փնտրենք լուծումներ: Իհարկե, այն պահանջները, որոնք ներկայացվել են, դրանք պետք է բավարարվեն՝ քաղբանտարկյալները, միանշանակ, պետք է ազատ արձակվեն և իհարկե, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք հաղթահարենք ճգնաժամը, որովհետև սա տարիների կուտակված ճգնաժամ է»,-դեպքի վայրից «Ա1+»-ի հետ զրույցում  ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Սերժ Սարգսյանի թեկուզ մեկ օր, մեկ ժամ մնալը վտանգում է բոլորիս գոյությունը: «Այսօրվա այս իրադարձությունները դրա մասին են վկայում, դրա ապացույցն են: Սա պատահական իրադարձություն չէ և այնտեղ գտնվող մարդիկ պատահական մարդիկ չեն: Նրանք այդ ճիչն են բարձրացել և նրանք մեր հանրության լավագույն ներկայացուցիչներն են : Նրանք հերոսներ են: Միակ ելքը ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի հեռացումն է , մենք այլ ելք չունենք, միայն դա կարող է ելք լինել»,-շեշտեց տիկին Փոստանջյանը: «Ա1+»-ի հարցին, թե  քննարկվում է այն տարբերակը, որ այս ամենը կապված է Արցախի շուրջ տիրող իրավիճակի հետ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Միանշանակ,  այդ ամեն ինչը կապ ունի: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, մեկը մյուսի հետ կապ ունեցող իրադարձություններ են: Մեր արևելյան սահմանին՝ այո , մենք ունենք հարձակում և ունենք խնդիր պաշտպանվելու, մինչդեռ Սերժ Սարգսյանը հրաժարվում է, այսինքն` նա թելադրանքի ներքո գտնվելով՝ չի իրականացնում այդ պաշտպանությունը»,-ասաց պատգամավորն ու հավելեց. «Չէ՞ որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ պատրաստ է ոչ թե 20-ամյա երիտասարդների կյանքի գնով ազատագրել մեր հայրենիքը, այլ  պրոֆեսիոնալների միջոցով և զինվորագրել էր 1000-ից ավելի անձանց: Բայց հայրենիքի ազատագրումը կասեցվում է, որովհետև Սերժ Սարգսյանն այսօր այդ կասեցնողի դերում է և ոչ թե հայ ժողովրդի շահը սպասարկողի դերում: Հենց առաջին օրերին նա այդ Խաչատուրովին ուղարկել է Մոսկվա և այնտեղից հայտարարել են, որ դադարեցնում են»: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ մենք պետք է ազատվենք այդ վերջին բոլշևիկից՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, ինչպես նաև ըստ նրա՝ պետք է ազատվել նաև հայկական բաստիլներից: «Մեր այս հերոսները դա են անում, այդ խնդիրն են հետապնդում և հանրությունը պարտավոր է իր մեջ այդ գիտակցությունը կրի»,-ասաց նա: