Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալևիների հետ մեր տարածաշրջան կարող են ներթափանցել ԻՊ գրոհայիններ» (տեսանյութ)

Քաղաքականություն
axoyan

«Աստված չանի, որ Թուրքիայում հարձակումներ սկսվեն ալևիական ազգաբնակչության վրա, դա կարող է բերել արտագաղթի ալիք դեպի Կովկաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավոր Արագած Ախոյանը՝ հավելելով, որ երեկ արդեն բախումներ են սկսվել Թուրքիայի խոշոր քաղաքներում, որտեղ շատ են ալևիները: Նրա խոսքով՝ Թուրքիայում ալևիների թիվը հասնում է 15 միլիոնի: Եթե նրանք գաղթի ճամփան բռնեն, ապա կարող են գնալ կամ Իրան, կամ Կովկաս՝ Վրաստանով դեպի Հայաստան: Պատգամավորը մտավախություն ունի, որ նրանց հետ տարածաշրջան կներթափանցեն ԻՊ-ի գրոհայինները: «Եթե մինչեւ հիմա նրանց թիրախը Եվրոպան էր, չի բացառվում, որ դա տեղափոխվի մեր տարածաշրջան: Հենց այդ վտանգը զգալով Էրդողանը փարվեց Պուտինի ոտքերին: Տարածաշրջանի անվտանգության խնդիրը նաեւ Ռուսաստանի խնդիրն է,- նշեց նա՝ հավելելով, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջումը դեռ կշարունակվի, եւ Էրդողանն, ի վերջո, պարտություն կկրի: