Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակի հանգուցալուծումը՝ դատարանում (տեսանյութ)

Քաղաքականություն
karine-danielyan-anahit-bakhshyan

«Սա քաղաքական լուծում պահանջող վիճակ է: Քաղաքական լուծում փորձում է առաջարկել մի ուժ, որը իրեն քաղաքական չի համարում՝ Հիմնադիր խորհրդարանը»,- «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց Անահիտ Բախշյանը: Ըստ Բախշյանի՝ իշխանությունն անհաղորդ է Երևանում տիրող իրավիճակին. «Ոստիկանական մարմիններն են միայն երևում, նույնիսկ ոտիկանապետը չի երևում: Ակնհայտ չէ, թե իշխանությունն ինչ է մտածում կամ ինչպես են տեսնում հանգուցալուծումը: Բախշյանը դեռ չի հասկանում՝ ինչ բանակցությունների մասին է խոսքվում այս օրերին: Բնակչության 99 տոկոսը դեմ է արյունահեղությանը, իսկ բանակցային կողմերն այծի նման հայտնվել են նեղ կամուրջի վրա և չեն շարժվում, արդյունքը կարող է ողբերգական լինել»: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին՝ Բախշյանը հիշեցնում է նրա անցած ճանապարհն ու նվիրվածությունը պայքարին. «Եվ այս ամենից հետո, երեք նախագահներից և ոչ մեկը Սեֆիլյանին քաղաքացիություն չտվեց»: Երբ չկա ճար, խենթերն են գտնում հնար՝այսպես է բնորոշում «Սասնա ծռերի» արարքը Բախշյանը: «Իշխանությունները սրանից դասեր քաղելու լուրջ խնդիր ունեն», -ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Բնապահպանի համար իրավիճակը սպասելի էր, և պատճառը համարում է այն, որ մեր պետությունն անբարոյականության հիմքերի վրա ծնվեց . «Այս հիմքերի վրա մենք չենք կարող շարունակել անկախ պետության ոչ միայն զարգացումը, այլև գոյությունը»: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատանքին՝ վախ հայտնեց. «Իսկ եթե դրսից, միջազգային ահաբեկչությո՞ւն իրականացվեր»: Ըստ նրա, համապատասխան գերատեսչությունները բացարձակապես պատրաստ չեն նման իրավիճակներում պետական նշանակության վարք ցուցաբերելուն. «Ամեն անգամ իշխանությունը առաջ է մղում Ոստիկանությանը, սա ճգնաժամային կառավարման ձև է »: Եթե Ոստիկանությունը նման բիրտ վարքագիծ չցուցաբերեր, այսքան մարդ փողոց դուրս չէր գա,կարծում է Ալավերդյանն ու հավելում՝ Ոստիկանությունը միայն ավելացնում է լարվածությունը: Բանախոսներն իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են «Սասնա ծռերի» տղաների՝ դատարանում պայքարելու ճանապարհով: larisa alaverdyan