Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում

Հասարակություն
shtap1

Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։ Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։ Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։