Օդաչուները պահանջում են առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում (տեսանյութ)
Այսօր Կառավարության շենքի առջև հավաքվել էին «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամներն, ովքեր ահազանգում են՝ արդեն տասը տարի է` չեն ստանում Քաղաքացիական ավիացիայում կատարած աշխատանքի ընթացքում առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Ի սկզբանե, ՀԿ անդամ եղել է 130 հաշմանդամություն ձեռք բերած անձ, այսօր նրանց թիվը կրճատվել է 55-ի։ «Հանրային ծառայությունն ութ ամիս զբաղվեց մեր գործով, հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասեց, եթե տասը տարում 130-ից մնացել են 55-ը, մի քիչ էլ համբերեք կմեռնեն, կպրծնենք»,- վրդովված հիշում է Ջիվան Ալավերդյանը, որ աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 2-րդ կարգի հաշմանդամություն։ Իրանում վթարված ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամներից մեկի՝ Սարգիս Գրիգորյանի մայրը ևս հավաքվածների թվում է. «Քոչարյանը 2000 թ-ին գործուղեց Իրան, մի քանի ամիս հետո դեպքն եղավ, միակ որդիս էր...»։ Ավելին՝ տեսանյութով