ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳավառի ծննդատան մասնաշենքում այսօր բացվեց նորագույն տեխնիկայով հագեցած եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ատամնաբուժական կենտրոն: Ինչպես նշեց Գեղարքունիքի փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, հնարավորություններով զինված ատամնաբուժական կենտրոն մարզում մինչ այժմ գոյություն չի ունեցել: Ատամնաբուժական կենտրոնի հիմնադիրը անհատ ձեռներեց Արտակ Հարությունյանն է:
«Ատամնաբուժական կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հիվանդները լիարժեք բուժում ստանան»- նշում է հիմնադիրը եւ հավաստիացնում, որ առաջիկայում կենտրոնում կկիրառվեն զեղչեր մինչեւ 7 տարեկան երեխաների եւ հատուկ խմբերում ընդգրկված հաշմանդամների համար: Կենտրոնի բժիշկը պարբերաբար կայցելի նաեւ տարածաշրջանի մանկապարտեզներ եւ դպրոցներ` ատամնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու նպատակով:
Գավառի «Քյավառ» Հ/Ը