Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ում լռում են, որ «չխաթարեն բանակցային գործընթացը» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharm

«ՀՀԿ ԳՄ նիստն այսօր հերթական էր, բայց   քանի որ Երեւանում  տեղի են ունենում իրադրություններ, որոնք հետաքրքրում է մեզ, քննարկել ենք նաեւ դա»: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես գիտեմ, կհարցնեք, ինչի՞ չենք խոսել, չեք ասել մեր  կարծիքը: Հիմա ասեմ՝ մենք լռել ենք, որ չխաթարենք բանակցային գործընթացը: Հիմա շատ լարված է, բայց սերն ու հանդուրժողականությունը տեսնում ենք, որ հաղթում են»: Ըստ Շարմազանովի՝ տեղի է ունեցել ողբերգություն. «Մենք կորցրել ենք հայ մարդու, մեր ընկերոջը: Առաջին խնդիրն է բանակցությունների միջոցով հասնել խաղաղ լուծման: Մեզ  նոր արյուն պետք չի, Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբայրներն են»: Ինչպե՞ս պետք է լինի, այդ խաղաղ լուծումը հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես չեմ այն պաշտոնյան , որ պետք է ասեմ, ինչպես լուծել խնդիրը, մենք պարզապես խաղաղ լուծում ենք ուզում,  քանի դեռ բանակցություններ են գնում, մենք աշխատում ենք մի վնասիր սկզբունքով»: Ինչի՞ հետեւանք է, որ ապստամբները գնացին այդ քայլին, արդյո՞ք չի տեսնում նա իր մեղքը՝ հարցին Շարմազանովը պատասխանեց. «Ես սուրբ չեմ, ունեմ բազում մեղքեր, բազում թերություններ եւ թող քար նետի առաջինը նա, ով մեղավոր չէ»: Վերջում ՀՀԿ խոսնակը հավելեց. «Որեւէ ժողովրդական երկրում, զենքի ուժով խնդիր լուծելը ընդունելի չէ»: Լրագրողների մյուս հարցերին Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց պատասխանել եւ հեռացավ: