A
A
ՍԵՎԱՆԻՑ ՋՈՒՐԸ «ԳՆՈՒՄ Է»
Աջակցիր «Ա1+»-ին«Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալների համաձայն` Սեւանա լճից ոռոգման նպատակներով իրականավող ջրբացթողումները սկսվել են 2006 թ. հունիսի 7-ից: Ի տարբերություն այս տարվա, նախորդ տարիներին ջրբացթողումները սկսվում էին հունիսի 2-րդ կեսից:
Պետական իրավասու մարմինները ջրբացթողումների շրջանի շուտ սկսելը պատճառաբանում են տեղումների բացակայությամբ եւ աննախադեպ շոգ եղանակով: Նույն աղբյուրի համաձայն` հունիսի 7-ի եւ 8-ի արդյունքներով Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 3.2 մլն խմ ջուր` նախատեսված 120 մլն խմ-ի դիմաց:
Գավառի «Քյավառ» Հ/ Ը