Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում

Հասարակություն
aaf00a6d7e4d1b90e981d99ce9f5dfd3

Վաղը՝ առավոտյան ժամը 8.30-ին,   մի  խումբ քաղաքացիներ պատրաստվում են ակցիա անել  Վերնիսաժի տարածքում։ Մոտ 20 քաղաքացի չեն պատրաստվում  համակերպվել Երեւանի քաղաքապետարանի որոշման հետ, թե Վերնիսաժում այսուհետ միայն պետք է վաճառվեն արվեստի գործեր։   Անահիտ Նազարյանը , որը մասնագիտությամբ ուսուցչուհի է,  շաբաթ-կիրակի օրերին  գալիս էր Վերնիսաժ։  Իր ասելով՝  20 տարի է՝ վաճառել է բացառապես նոր հագուստ եւ կոշիկ, որոնք ստացել է ծանրոցով։  Քաղաքապետարանը նրան առաջարկում է առեւտուր անել «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում։ Տիկին Նազարյանը հակադարձում է՝ ինքը  այդ տոնավաճառի տեղը  գիտի,  քաղաքային իշխանությունները պարզապես չեն ուզում հասկանալ, որ իրենք  նույն ապրանքից  ընդամենը մեկ  օրինակ են  վաճառում եւ չեն ուզում «մի կոշիկի համար հայտնվել հարկային քաշքշուկի մեջ»։ Տիկնոջը զարմացնում է նաեւ այն, որ այդպես էլ  ոչ մի պատասխան չի տրվում իր եւ  մեկ այլ քաղաքացուհու՝  Նունե Գրիգորյանի նամակին, որոնք ուղարկվել են  Սերժ Սարգյսյանին,  Հովիկ Աբրահամյանին եւ Տարոն Մարգարյանին։   Նրանք նաեւ ցանկացել են հանդիպել Երեւանի քաղաքապետին, ինչը չի հաջողվել։ Ի դեպ,   Երեւանի քաղաքապետարաննը այսօր հերթական անգամ տեղեկացրել է, որ . ««Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված: Օգտագործված իրերի վաճառքը   կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում»։