A
A
«Մեզ սպասում են բարդ եւ դրամատիկ ամիսներ» (տեսանյութ)
Խորենացի փողոցի վրա տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքների մեջ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համար կարմիր գծի նման անցնում է բռնի ուժի դատապարտումը. «Անկախ՝ ով, ինչ է ասել, բայց ՀՀ պետական շահն այսօր պահանջում է խաղաղ հանգուցալուծում: Մնացած հարցերին պետք է անդրադառնանք հետո»: «Ա1+»-ի հետ զրույցում նա նաեւ վստահություն հայտնեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Խորենացի փողոցի վրա միանշանակ բացասաբար կազդի ՀՀ վարկանիշի վրա. «Այն հաստակաշի կեցվածքը, որ իշխանությունը տարիներ ի վեր դրսեւորել է եւ մատը մատին չի խփել, ավելին՝ եղած մեխանիզմներն էլ փչացրել, դեգրադացրել է, կարծում եմ՝ մեզ սպասում են բավականին բարդ եւ դրամատիկ ամիսներ՝ մինչեւ պառլամենտական ընտրությունները»: