Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդվզել Սէֆիլյանի ու Պավլիկի դեմ՝ նշանակում է ընդվզել առասպելի դեմ. Տ. Խզմալյան

Քաղաքականություն
b4401d3fdbb60a0d20152b33b919e934

Ռեժիսոր և սցենարիստ, Նախախորհրդարանի նախկին անդամ Տիգրան Խզմալյանը ստորություն է համարում որոշ մտավորականների կողմից Ժիրայր Սեֆիլյանին ուղղված սթափեցնող նամակը: Նրա համոզմամբ` Պավել Մանուկյանը կամ Ժիրայր Սեֆիլյանը ավելի լավ մտավորական են, քան այդ նամակը գրողները: «Ստորություն է քարկոծել մարդկանց, որոնք հիմա մարտի դաշտում են և կրակի գծի վրա: Այդ ստորագրությունների մեջ կան մի քանի ազգանուններ, որոնք իսկապես Հայաստանի արվեստի և մշակույթի հպարտությունը կարող են համարվել: Կրկնում եմ`չպետք է շփոթել մտավորականներին և մարդկանց, որոնք զբաղված են արվեստով կամ արհեստով, կա մեծ տարբերություն մտավորական և արվեստագետ զբաղմունքների մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Խզմալյանը: Մեր զրուցակցի խոսքով` արվեստը չի կարող ծառայել իշխանությանն ու քսակին, այն նախ և առաջ մարդու պաշտպանությունն է: Նա այն կարծիքին է, որ նամակի հասցեատերը սխալ է ընտրված, և սթափվելու, զինաթափվելու և խոհեմության կոչերը պետք է ուղղեն իշխանությանը: «Ժիրայր Սեֆիլյանն ու Պավել Մանուկյանը հին առասպելներ են և շարունակում են ASALA-ի, 1915-16 թվականների ֆիդայիների գործը, իսկ հիմա նրանց դեմ ընդվզել, նշանակում է ընդվզել առասպելի դեմ: Եթե մի մազ էլ ընկնի նրանց գլխից, դա կամրապնդի առասպելը, իսկ առասպելի դեմ ոչ մի իշխանություն չի կարող դուրս գալ: Տղաներն արդեն հաղթել են»,- նկատեց Խզմալյնաը: Այդ «արվեստագետները»,-ասում է մեր զրուցակիցը,- իրենց լռությամբ ու ներկայությամբ օրհնում էին և են կողոպտող, կեղեքող, հայ մշակույթը զրոյացնող իշխանությանը: