Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾՆՈՒՆԴՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Մարզեր

Ընթացիկ տարում Շիրակի մարզում ծնելիության ցուցանիշը նվազել է: 2005 թվականի 868 ծննդի դիմաց 2006-ին գրանցվել է 820 ծնունդ:

Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանի խոսքերով, ծնելիության թվի նվազումը պայմանավորված է հիմնականում արտագաղթով, սոցիալ-տնտեսական վատ պայմաններով, երիտասարդների քիչ երեխաներ ունենալու ցանկությամբ:

Առողջապահության վարչության տեղեկատվության համաձայն, նկատվել է մահացության թվի աճ: Հիմնականում գերակշռել են սրտանոթային, ուռուցքային հիվանդությունները: Ի դեպ, ծնելիության եւ մահացության այս ցուցանիշները համարվում են կայուն:

Գյումրիի «Ցայգ» Հ/Ը