Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արսեն Գրիգորյանին:

Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանին 3 տարվա համատեղ աշխատանքի համար: Վերջինիս իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին նաեւ Գեղարքունիքի մարզային տարբեր ոլորտների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները: Նորանշանակ մարզպետը իր խոսքում պարտավորվեց արդարացնել կառավարության վստահությունը:

« Ստեփան Բարսեղյանի հետ զրույցից ես տեղեկացա, որ մարզպետարանի մթնոլորտը «շատ առողջ է» եւ վստահ եմ, որ մենք միասին կլուծենք մեր առջեւ ծառացած խնդիրները»- իր խոսքում նշեց Արսեն Գրիգորյանը:

Գեղարքունիքի նոր մարզպետը երեւանցի է, 1986թ-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը: 1986-1993թթ. աշխատել է թիվ 3 շինարարական տրեստում որպես բրիգադավար,աշխղեկ,գլխավոր ինժեներ ,շինվարչության պետ: 1993-2000թթ.Հայնավթամթերք ՊՁ որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,ապա գործադիր տնօրեն:

2000-2004 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող: 2004թ-ի սեպտեմբերից մինչ նշանակումը ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետն էր:

Գավառի «Քյավառ» հ/ը