ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 25-ից օգոստոսի 31-ը Սեւանա լճում բոլոր տեսակի ձկների որսի արգելվում է : Մինչ այժմ թույլատրվող կարասի եւ խեցգետնի որսի անվան տակ ապօրինի որսի հետեւանքով կարծես թե սպառվել է սիգի քանակը, Գեղարքունիքի մարզում ասել է Բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը եւ ավելացրել, որ այժմ թույլատրվում է միայն խեցգետնի որսը, այն էլ լճի ափամերձ հատվածներում:
Հանդիպմանը ներկա էին նաեւ «Սեւան» ազգային պարկի ներկայացուցիչները, որոնք խոստացան անել հնարավորինը գոնե այս անգամ արգելքը լիովին իրականացնելու համար: Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Արսեն Գրիգորյանը եւս պատրաստակամություն հայտնեց աջակցել համապատասխան մարմիններին` արգելքը որոշման համաձայն իրականացնելու ուղղությամբ: Որոշումը իրավասու են իրականացնել Գեղարքունիքի մարզպետարանը, «Սեւան» ազգային պարկը եւ մարզի իրավապահ մարմինները: Մինչ որոշումը ուժի մեջ մտնելը Սեւանա լճից դուրս պետք է բերվեն բոլոր որսացանցերը:
Գավառի «Քյավառ» հ/ը