A
A
112 300 նպաստառու ընտանիք 1000 դրամ ավել կստանա Էլէներգիայի համար (տեսանյութ)
Նպաստառուների օգտագործած էլեկտրաէներգիայի մի մասի համար կփոխհատուցի կառավարությունը։ Գործադիր մարմինը նման որոշում է կայացրել, քանի որ 2016 թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 4.32 դրամով, ինչը նշանակում է, որ միջին ամսական սպառման՝ 202 կվտ էլեկտրաէներգիայի համար բնակիչները պետք է վճարեն 1000 դրամով ավելի. «Այս նախագծի ընդունմամբ՝ կհստակեցվի խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման կարգը»,- նշեց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց, որ նախագծով 1000 դրամ ավել նպաստի գումար կստանա 112 300 ընտանիք։